Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Անձեռնմխելիությունից հրաժարում

Սույն Համաձայնագրի կատարման շրջանակներում իրականացվող գործունեության և դրա իրականացումից ծագող վեճերի դեպքում՝ Կողմերը սույնով անվերապահորեն և անդառնալիորեն հրաժարվում են ցանկացած անձեռնմխելիություններից, որոնցից իրենք օգտվում են միջազգային իրավունքով կամ որևէ պետության օրենսդրությամբ իր և իր սեփականության (ներառյալ՝ ցանկացած եկամուտներ, ակտիվներ, գույք) նկատմամբ։ Անձեռնմխելիություններից նշված հրաժարումը ներառում է (սակայն չի սահմանափակվում) ցանկացած պետության ազգային դատարանների կամ միջազգային դատական (արբիտրաժային) ատյանների իրավասությունից անձեռնմխելիությունից, մինչև դատական (արբիտրաժային) վճռի կայացումը (այդ թվում այնպիսի միջոցներից, ինչպիսիք են բռնագանձման դիմելը կամ սեփականության հանդեպ կալանքը) հարկադիր միջոցների անձեռնմխելիությունից, դատական (արբիտրաժային) վճռի կայացումից հետո (այդ թվում այնպիսի միջոցներից, ինչպիսիք են բռնագանձման դիմելը, կալանքը կամ վճռի կատարումը) հարկադիր միջոցների անձեռնմխելիությունից հրաժարումները։

Անձեռնմխելիություններից սույն հրաժարումը վնաս չի պատճառում Կողմերի արտոնություններին և անձեռնմխելիություններին, որոնցից նրանք օգտվում են միջազգային իրավունքի համաձայն՝ իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հաստատությունների, միջազգային կազմակերպություններին առընթեր իրենց ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների մարմիններում կամ միջազգային կոնֆերանսներին պատվիրակությունների և նրանց առնչվող անձանց նկատմամբ:

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության և

Ռուսաստանի Դաշնության կառավարության

միջև կնքված «ՀայՌուսգազարդ» փակ

բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների վերաբերյալ

Համաձայնագրի

Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության սպառողներին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրացվող բնական գազի և էլեկտրաէներգիայի գների սահմանման կարգ

1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության սպառողներին իրացվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները որոշվում են «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից հաստատված «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով» և «էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդաբանությամբ» սահմանված կարգավորվող սակագների ձևավորման սկզբունքների համաձայն՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ «Համաձայնագիր») և սույն Հավելվածի պայմանները։

2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության սպառողներին իրացվող բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագները որոշվում են որպես հետևյալ բաղադրիչների գումար.

1) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանին բնական գազի ձեռք բերման գին ընդունված «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կամ նրա դուստր ընկերության, որի 100% բաժնետոմսերը/ բաժնեմասերը պատկանում են «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը, և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ժամանակի համապատասխան պահին գործող Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման պայմանագրի համաձայն։

2) Հայաստանի Հանրապետության սպառողներին բնական գազի իրացման և էլեկտրաէներգիայի արտադրության ու առաքման համար «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ծախսերի մեծությունը (որը ներառում է արտադրության, փոխադրման/հաղորդման, շահագործման և պահպանման, բաշխման, կարգավարման (գազամատակարարման համակարգի օպերատոր) ծախսերը), ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումների հետգնումը և տնտեսապես հիմնավորված շահույթը։ Ընդ որում, ծախսերի տվյալ մեծությունը դրա սահմանման յուրաքանչյուր ժամանակահատվածում հաշվարկվում է որպես ներքոշարադրյալ բաղադրիչների գումարը բաժանած տվյալ ժամանակահատվածի համար համապատասխանաբար՝ հազար խորանարդ մետրով արտահայտված գազի և կիլովատxժամով արտահայտված էլեկտրաէներգիայի պլանավորված առաքման ծավալին.

Գործառնական ծախսերի գումար, այդ թվում՝ նյութական, նորոգման, սեփական կարիքների համար և տեխնոլոգիական կորուստների գազի ծախսերի, անձնակազմի աշխատավարձի, էլեկտրաէներգիայի, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչական ծախսերի, Հայաստանի Հանրապետության սպառողներին գազի առաքման և էլեկտրաէներգիայի արտադրության ու առաքման այլ ծախսերի («ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բյուջեի մի շարք ծախսային հոդվածները գազի և էլեկտրաէներգիայի առաքման ծախսերին ուղղակի վերագրման անհնարինության դեպքում, դրանց առանձնացումը այդպիսի ընդհանուր հոդվածներից իրականացվում է համապատասխան գործունեության տեսակին վերաբերող հիմնական միջոցների մասնաբաժնի չափով).

Գազի առաքմանը և էլեկտրաէներգիայի արտադրությանը ու առաքմանը վերաբերող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների մաշվածության հատկացումների մեծություն. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարվող շահութահարկի և բոլոր այլ հարկերի, վճարների ու տուրքերի, այդ թվում՝ մաքսային, հաշվարկային մեծություն՝ գազի գնման, Հայաստանի Հանրապետության սպառողներին գազի առաքման և էլեկտրաէներգիայի արտադրության ու առաքման ընթացքում. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության ներդրումների եկամտաբերության ներքին նորման (այսուհետ՝ ԵՆՆ) տարեկան 9 տոկոսի՝ իրական արտահայտությամբ (առանց սղաճի հաշվառման) չափով ապահովող դրույքի չափի և Հայաստանի Հանրապետության սպառողներին գազի առաքման գործունեությանը վերաբերող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արտադրյալ.

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության ներդրումների ԵՆՆ տարեկան 9 տոկոսի՝ իրական արտահայտությամբ (առանց սղաճի հաշվառման) չափով ապահովող դրույքի չափի և էլեկտրաէներգիայի արտադրության ու առաքման գործունեությանը վերաբերող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արտադրյալ։

3. Հայկական Կողմը ապահովում է.

1) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության ներդրումների ԵՆՆ տարեկան 9 տոկոս՝ իրական արտահայտությամբ (առանց սղաճի հաշվառման) չափն ապահովող՝ ներքին շուկային էլեկտրաէներգիայի առաքման սակագնի սահմանում,

2) արտահանման համար առավելագույն հնարավոր էլեկտրաէներգիայի առաքման ծավալ՝ առկա էլեկտրահաղորդման գծերով,

3) «Իրան-Հայաստան» 400 կՎ ԷՀԳ-ին միանալու նախապատվություն այն շահագործման հանձնելուց հետո՝ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առաքման համար։

4. Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1) սույն Համաձայնագրի 2.4 և 2.5 կետերով սահմանված շահութաբերության դրույքների մեծությունները պետք է ապահովեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության բոլոր ներդրումների ԵՆՆ՝ սկսած 2004թ. հունվարի 1-ից, տարեկան 9 տոկոսի՝ իրական արտահայտությամբ (առանց սղաճի հաշվառման) չափով, հաշվարկի 20 տարվա ժամանակահատվածի համար։ Նշված ԵՆՆ-ի արժեքին չհասնելու դեպքում, շահութաբերության դրույքների մեծությունները պետք է վերանայվեն պահանջվող ԵՆՆ ապահովելու նպատակով՝ Համաձայնագրի Կողմերի միջև համաձայնեցված դրամական հոսքերի հաշվարկի մոդելի հիման վրա։ Այդ նպատակով Համաձայնագրի Կողմերը յուրաքանչյուր տարի իրականացնում են համաձայնեցված մոդելի ճշգրտում,

2) բոլոր հաշվարկներն իրականացվում են հայկական դրամով,

3) բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման ժամանակ օգտագործվող մեծությունների որոշման համար ելակետային տվյալների աղբյուր է հանդիսանում համապատասխան կարգով հաստատված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բյուջեն (ֆինանսական պլանը)՝ մշակված հաշվարկների իրականացման պահին գործող ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան,

4) զուտ ակտիվները որոշվում են որպես կուտակված մաշվածությունը հանած հիմնական միջոցների սկզբնական արժեքի և շրջանառու ակտիվների մեծության գումար։ Ընդ որում, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների սկզբնական արժեքը՝

Հայաստանի Հանրապետության սպառողներին գազի առաքման գործունեությանը վերաբերվող մասով, 01 հունվարի 2013թ. դրությամբ կուտակված մաշվածությունը հանած կազմում է (311) միլիոն ԱՄՆ դոլար,

էլեկտրաէներգիայի արտադրության և առաքման գործունեությանը վերաբերող մասով, 01 հունվարի 2013թ. դրությամբ կուտակված մաշվածությունը հանած կազմում է (386) միլիոն ԱՄՆ դոլար,

5. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը իրավունք ունի տարեկան մեկ անգամից ոչ ավելի իրականացնելու ընկերության սեփականությունը և նրա դուստր ընկերությունների սեփականությունը հանդիսացող՝ ըստ «գազի առաքում» և «էլեկտրաէներգիայի արտադրություն և առաքում» գործունեության տեսակների հիմնական միջոցների վերագնահատում,

6. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության սպառողներին իրացվող բնական գազի և էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագների գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից իրականացվում է տվյալ մեծության վերահաշվարկ՝ հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կատարած ծախսերի, Հայաստանի Հանրապետության սպառողներին բնական գազի ու էլեկտրաէներգիայի առաքման ծավալների, Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարկման արժեքի փաստացի տվյալները,

7. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բյուջեի (ֆինանսական պլանի) ելակետային տվյալների հիման վրա ստացված բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագների և կատարված ծախսերի, բնական գազի ու էլեկտրաէներգիայի առաքման ծավալների փաստացի տվյալների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համար բացասական տարբերության առկայության դեպքում, բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մեծությունները հաջորդ ժամանակաշրջանում ճշգրտվում են առաջացած տարբերության մեծության չափով,

8. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բյուջեի (ֆինանսական պլանի) ելակետային տվյալների հիման վրա ստացված բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագների և կատարված ծախսերի, բնական գազի ու էլեկտրաէներգիայի առաքման ծավալների փաստացի տվյալների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համար դրական տարբերության առկայության դեպքում, նշված տարբերության արդյունքում առաջացած «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ շահույթը բաշխվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված առանձին համաձայնագրով սահմանված կարգով։

Կողմերի գործառույթները իրականացնելիս, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն պետությունների ղեկավարներին տրամադրված անձեռնմխելիություններին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։