Հոդված 5
Հոդված 5
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը տիրապետում է Հայաստանի Հանրապետության սպառողների համար նախատեսված՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից առաքվող/տրվող գազի ներմուծման բացառիկ իրավունքով։
Հայկական Կողմը ապահովում է.
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության սպառողներին իրացվող գազի գնի սահմանումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից՝ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Հավելվածով սահմանված կարգի համաձայն,
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության սպառողներին իրացվող էլեկտրաէներգիայի գնի սահմանումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից՝ սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված կարգի համաձայն,
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության սպառողներին իրացվող գազի և էլեկտրաէներգիայի գնի (սակագնի) պարբերական (ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ) վերանայումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից՝ սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված սկզբունքների պահպանմամբ,
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիա արտադրող հզորությունների առավելագույն հնարավոր բեռնման ապահովմանն ուղղված միջոցառումների համալիրի իրականացումը սեղմ ժամկետներում։
Հայկական Կողմը երաշխավորում է, որ չի օգտագործի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման հատուկ իրավունքներ, որոնք կխախտեն և/կամ կոտնահարեն տնտեսական ընկերությունների մասին օրենսդրությանը համապատասխան «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերին տրամադրված իրավունքների ծավալը, ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման մեջ մասնակցելու հատուկ իրավունքի («ոսկե բաժնետոմսի») գործարկումը։
Հայկական Կողմը երաշխավորում է, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սովորական տնտեսական գործունեության մեջ օգտագործվող տեղեկությունները չեն կազմում Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիք։
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթի սեփականության իրավունքը «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերելուց հետո «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը (նրա իրավահաջորդները) կիրականացնի հիմնական հետևյալ գործունեության տեսակները.
Հայաստանի Հանրապետության տարածք գազի առաքում,
Հայաստանի Հանրապետության տարածքով գազի փոխադրում,
Հայաստանի Հանրապետության տարածքում գազի ստորգետնյա պահեստավորում,
Հայաստանի Հանրապետության տարածքում գազի բաշխում և իրացում,
Հայաստանի Հանրապետության սպառողներին գազի բաշխման և առաքման կարգավարական (օպերատիվ-տեխնիկական) կառավարում,
Հայաստանի Հանրապետության գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի, գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտների և գազային համալիրի ենթակաոուցվածքի այլ օբյեկտների, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի օբյեկտների շինարարություն, վերակառուցում և շահագործում, ներառյալ տեխնիկական սպասարկումը, ախտորոշումը և վերանորոգումը, սպասարկման ծառայությունների մատուցումը,
էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն և դրա իրացում Հայաստանի Հանրապետության տարածքում և արտահանում։
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը իրավունք ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետությունում գազատարերի և դրանց հետ կապված օբյեկտների, ինչպես նաև գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտների շինարարության և զարգացման օբյեկտների պատվիրատուի գործառույթներ։
Հայկական Կողմը հաստատում է, որ սույն Համաձայնագրի ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտները, գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտները և Հայաստանի Հանրապետության գազային համալիրի ենթակաոուցվածքի այլ, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի օբյեկտները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության նորմատիվ ակտերի գործող պահանջներին։