Հոդված 3
Հոդված 3
Բնական գազի առաքում
Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ծավալները, ժամկետները, գինը և այլ պայմանները սահմանվում են ինքնուրույն երկարաժամկետ պայմանագրերի կողմեր հանդիսացող «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կամ իր դուստր ընկերության, որի բաժնետոմսերի/բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը, և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի դրույթները։
Ռուսական Կողմը երաշխավորում է «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից բնական գազի առաքումը Հայաստանի Հանրապետություն այն ծավալներով (սույն հոդվածում նշված բնական գազի առաքման պայմանագրերի համաձայն), որոնք բավական են Հայաստանի Հանրապետության ներքին կարիքների լրիվ բավարարման համար, առաքվող բնական գազի դիմաց հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից լրիվ և ժամանակին վճարման իրականացման պայմանով, և հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետություն բնական գազի տարանցման հնարավորությունները, ներառյալ գազի փոխադրման օբյեկտների տեխնիկական վիճակը։
Հայկական Կողմը երաշխավորում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
Հայկական Կողմը երաշխավորում է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող բնական գազի դիմաց Հայաստանի Հանրապետության բյուջետային սպառողների կողմից լրիվ և ժամանակին վճարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ սպառողների կողմից դրա դիմաց լրիվ և ժամանակին վճարման աջակցության ապահովմանը։