Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Կայունացման վերապահում

Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող` «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության։

Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում)։

2013թ. հունվարի 1-ից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համար շահութահարկի դրույքը սահմանվում է 20 տոկոսի չափով։ Անորոշ անձանց շրջանակի համար որոշակի ամսաթվից Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ սույն պարբերության մեջ նշված շահութահարկի դրույքի հետ համեմատած ավելի ցածր շահութահարկի դրույք սահմանելու դեպքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շահույթը նշված սահմանված ամսաթվից կհարկվի այդպիսի նվազեցված շահութահարկի դրույքով։

Եթե վերը նշվածին հակառակ, մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ կփոփոխի, չեղյալ կհայտարարի կամ որևէ այլ կերպ կոտնահարի սույն Համաձայնագրով «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը, ապա կկիրառվեն մինչ այդպիսի նորմատիվ իրավական ակտի ընդունման պահը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պայմանները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։