Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հայաստանի Հանրապետության գազային համալիրի ենթակաոուցվածքի օբյեկտների և Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի զարգացումը և շահագործումը

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի, գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտների և Հայաստանի Հանրապետության գազային համալիրի ենթակաոուցվածքի այլ օբյեկտների, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի զարգացումը իրականացվում է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի հավանությանն արժանացած վերջինիս ներդրումային ծրագրերին համապատասխան և դրանց շրջանակներում՝ նշված օբյեկտների արդիականացման, ժամանակին նորացման ապահովման և մաշվածության աստիճանի նվազեցման նպատակներով։

Կողմերը աջակցում են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վերջինիս պատկանող Հայաստանի Հանրապետության գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի, գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտների և գազային համալիրի ենթակառուցվածքի այլ օբյեկտների, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարության, վերակառուցման և շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ներառյալ տեխնիկական սպասարկումը, ախտորոշումը և վերանորոգումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։