Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Կողմերը զարգացնում են երկարատև փոխշահավետ համագործակցություն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն) (այսուհետ՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն) գործունեության ապահովման նպատակով։
Հայկական Կողմը մինչև 2014թ. հունվարի 17-ը ապահովում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն) (այսուհետ՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերություն) միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2014թ. հունվարի 31-ը «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության սեփականությանն է հանձնում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 12 600 000 (տասներկու միլիոն վեց հարյուր հազար) հատ քանակությամբ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը, որը ընդհանուր կազմում է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վճարված կանոնադրական կապիտալի 20,0007 տոկոսը՝ 63 333 900 000 (վաթսուներեք միլիարդ երեք հարյուր երեսուներեք միլիոն ինն հարյուր հազար) հայկական դրամ արժեքով, այնպես, որ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը կազմեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը։ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նշված փաթեթը որպես սեփականություն «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը անցնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել բաժնետոմսերի փաթեթի նշված արժեքը։
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումը իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների, ստացման անհրաժեշտության՝ այդ թվում հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների։
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր չափով 100 տոկոսը կազմող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթի սեփականության իրավունքի ձեռքբերումից հետո «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը պահպանում է իր կազմակերպական֊իրավական ձևը՝ փակ բաժնետիրական ընկերություն։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունը իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի։
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ առանց սույն հոդվածի չորրորդ պարբերությունում նշված՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության։
Սույն Համաձայնագրի նպատակների համար փոխկապակցված անձինք են համարվում տնտեսական ընկերությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին պատկանում են «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը։
Սույն Համաձայնագրի նպատակների համար որպես բաժնետոմսերի մինորիտար փաթեթ համարվում է բաժնետոմսերի փաթեթը, որը ընդհանուր կազմում է ոչ ավել, քան «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 50 տոկոս հանած մեկ բաժնետոմսը։
Սույն Համաձայնագրի նպատակների համար գույք և իրավունքներ հասկացվում է ցանկացած տեսակի գույքը, ներառելով բայց չսահմանափակվելով, դրանով, դրամական միջոցները, հողամասերը, շենքերը, շինությունները, սարքավորումները, գույքացուցակը, հումքը, արտադրանքը, գույքային և այլ իրավունքները, որոնք ունեն դրամական գնահատում, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, պահանջի իրավունքները, պարտքերը, ինչպես նաև ընկերությունը, նրա արտադրանքը, աշխատանքները և ծառայությունները անհատականացնող (առևտրային նշան, ապրանքային նշաններ, սպասարկման նշաններ) նշանների նկատմամբ իրավունքները, և այլ բացառիկ իրավունքները։