Հոդված 8
Հոդված 8
Կողմերի համագործակցությունը
Կողմերը համաչափ կերպով ընդլայնում և խորացնում են համագործակցությունը գազի ոլորտում, խթանում են հետագա ինտեգրացումն ու տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծումը։
Կողմերը զարգացնում են երկարատև փոխշահավետ համագործակցությունը հետևյալ ուղղություններով.
համագործակցություն նոր տեխնոլոգիաների մշակման և զարգացման, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորային աշխատանքների համատեղ իրականացման, գազի ոլորտի օբյեկտների տեխնիկական պահանջների և շահագործման կանոնների ստանդարտավորման ոլորտում,
գազի խնայողության և էներգախնայողության ոլորտում համատեղ ծրագրերի մշակում և իրականացում,
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մայրուղային գազատարների համակարգերի աշխատանքը կանոնակարգող միասնական համաձայնեցված նորմատիվային և տեխնիկական քաղաքականության վարում, գործող ստանդարտների և տեխնիկական պայմանների միասնականացում գազի ոլորտում, ներառյալ` չափագիտական ապահովումը։
Հայկական Կողմի ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների Խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով։
Բնական գազի փոխադրման օբյեկտներում վթարային իրավիճակների ծագման դեպքում՝ Կողմերի պետությունների կազմակերպությունները միմյանց փոխադարձ օգնություն են ցուցաբերում բնական գազի հոսքերի կարգավորման համար, ինչպես նաև մասնագետներով, տեխնիկայով և նյութատեխնիկական պաշարներով՝ վթարի արագ վերացման և բնական գազի առաքման վերականգնման նպատակով։
Կողմերը փոխանակվում են սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությանն առնչվող համապատասխան նորմատիվային իրավական ակտերի տեքստերով։
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին է տրամադրում իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են գազի ոլորտում համագործակցության զարգացման հետ՝ պայմանով, որ այդ տեղեկատվությունը չունի գաղտնապահական բնույթ և նրա տրամադրումը չի հակասում այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի պետության օրենսդրությանը։