Հոդված 19
Հոդված 19.
Օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասում`
1) առաջին նախադասությունը «համաձայնություն տալու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դատավորների թեկնածությունների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելու հետ կապված» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝ «Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Արդարադատության խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Արդարադատության խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Արդարադատության խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը կցվում է որոշմանը:»: