Հոդված 9
Հոդված 9.
Օրենսգրքի 68-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ բողոքը (գրավոր ներկայացված տարբերակը) պարտադիր հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը դռնփակ անցկացնելու մասին:»։