Անցնել բովանդակությանը

Հոդված 21.6. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ապահովումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 21.6. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ապահովումը

1. Դատավորների միջև գործերի բաշխումը և սույն օրենսգրքի 21.3-րդ հոդվածով սահմանված դեպքերում կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:

2. Համակարգչային ծրագիրը գործարկելիս ապահովվում է տվյալների գաղտնիությունը` բացառելով հնարավոր արտաքին միջամտությունը:

3. Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային եղանակով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ դրանք մուտքագրվելուց հետո՝ անհապաղ: Այդ դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին և Դատարանների նախագահների խորհրդին:

4. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։