Հոդված 26
Հոդված 26.
Օրենսգրքի 117-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «հարցաթերթերի և ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների հիման վրա» բառերը փոխարինել «հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների և Արդարադատության խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա» բառերով.
2) 7-րդ մասը «զեկույցները» բառից հետո լրացնել «` Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքների հետ» բառերով.
3) 8-րդ մասի «` իր համար ընդունելի թեկնածություններով» բառերը փոխարինել «կամ այն վերադարձնում է Արդարադատության խորհուրդ՝ պահանջելով նոր քննարկում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով՝
«9. Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահի վերադարձրած թեկնածությունների ցուցակը ստանալու օրվան հաջորդող տասնհինգօրյա ժամկետում Հանրապետության Նախագահին է ուղարկում փոփոխված ցուցակ կամ կարող է Հանրապետության Նախագահին ներկայացնել անփոփոխ ցուցակ, եթե դրա օգտին է քվեարկում խորհրդի անդամների երկու երրորդը:
10. Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակը վերադարձվելու դեպքում Արդարադատության խորհուրդն իրավունք ունի ըստ անհրաժեշտության կրկին հրավիրելու և լսելու սույն օրենսգրքի 116.1-ին հոդվածով սահմանված կարգով խորհրդում հարցազրույցի ներկայացած հավակնորդներին:
11. Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակը վերադարձվելու դեպքում Արդարադատության խորհրդում հարցազրույցի, թեկնածությունների ցուցակը կազմելու ու հաստատելու վրա տարածվում են սույն օրենսգրքի 116-րդ և 117-րդ հոդվածների դրույթները:»: