Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 50. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը և իրավասությունը
1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։ Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը։
2. Վճռաբեկ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը։
3. Վճռաբեկ դատարանը դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
4. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:»։