Հոդված 34. Անցումային և եզրափակիչ դրույթներ
Հոդված 34. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովն առանց կարգապահական վարույթ հարուցելու լիազորության շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև իր հարուցած կարգապահական վարույթներն ավարտելը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Նշված ժամկետն ավարտվելուց հետո չավարտված կարգապահական վարույթները փոխանցվում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
3. Մինչև դատարաններում գործերի թվայնացման և թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումը դատական գործի նյութերը դատավորներին տրամադրվում են թղթային կրիչով, իսկ թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումից հետո՝ էլեկտրոնային եղանակով և թղթային կրիչով:
4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական կազմերն առաջին անգամ ձևավորվում են պատահական ընտրությամբ՝ համակարգչային ծրագրի միջոցով:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է դատական վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը:
6. Սույն օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի վրա։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-47-Ն