Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 29.

Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի և 4-րդ մասի «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) վճռաբեկ դատարանի նախագահը` էթիկայի և կարգապահական կանոնների խախտման հիմքերով.

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:».

3) 3-րդ մասի «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը» բառերով.

4) 4-րդ մասը «տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ» բառերից հետո լրացնել «էթիկայի կանոնների խախտման հիմքով՝» բառերով.

5) 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։