Հոդված 21
Հոդված 21.
Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «2-ով» բառը փոխարինել «4-ով» բառով, իսկ «1-ով» բառը՝ «2-ով» բառով.
2) 3-րդ մասը «անցողիկ միավորը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը» բառերով.
3) 3.1-ին մասի առաջին նախադասությունը «Քննական հարցերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հոգեբանական թեստի» բառերով.
4) 4-րդ մասի «22» թիվը փոխարինել «28» թվով, իսկ նույն մասը «իրավունքից,» բառից հետո լրացնել «ունեն առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,» բառերով: