Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 24.

Օրենսգրքի 115.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «115.2-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «115.2-րդ հոդվածով» բառերով, իսկ «յուրաքանչյուր փուլի» և «համապատասխան փուլի» բառերը հանել.

2) 4-րդ մասի առաջին նախադասությունը «գիտնականի թեկնածություն» բառերից հետո լրացնել «՝ վերջիններիս համաձայնությամբ» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:».

4) 12-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

5) 15-րդ մասից հանել «հնարավորինս» բառը.

6) 16-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

7) 21-րդ մասը «պատճենը» բառից հետո լրացնել «՝ սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված նշումներով» բառերով.

8) 29-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով սկզբնական և բողոքարկման արդյունքում ստացված միավորները».

9) 31-րդ մասի «նոյեմբերի 25-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ը» բառերով.

10) 32-րդ մասի «115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության երկրորդ փուլի» բառերը փոխարինել «115.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր քննության» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։