Հոդված 25
Հոդված 25.
Օրենսգրքի 116-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «115.2-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «115.2-րդ հոդվածով» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Արդարադատության խորհրդի պահանջով:».
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով գրավոր և բանավոր հարցումներ է կատարում հավակնորդի աշխատավայր, բարձրագույն ուսումնական հաստատություններ և հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններ՝ հավակնորդի մասնագիտական որակների և անձնական հատկանիշների վերաբերյալ, ինչպես նաև հարկային և Արդարադատության խորհրդի սահմանած այլ վարչական մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանում է հավակնորդին վերաբերող անհատական տվյալներ։ Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով իրականացնում է նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության ստուգում:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝
«8. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան Արդարադատության խորհրդում հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրենց անձնական գործին:»: