Հոդված 13
Հոդված 13
1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը նախաձեռնում է հետաքննություններ այն գործողությունների հետ կապված, որոնք խախտում են կամ կարող են խախտել հարցում ներկայացրած Կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրությունը: Նա հետաքննության արդյունքները ներկայացնում է հարցում ներկայացրած Կողմի ուշադրությանը:
2. Նշված հետաքննություններն իրականացվում են հարցում ստացած Կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան: Հարցում ստացած Կողմը գործողություններն իրականացնում է այնպես, ինչպես նա կգործեր իր անունից:
3. Հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայության աշխատակիցները առանձին դեպքերում կարող են, հարցում ստացած Կողմի մաքսային ծառայության համաձայնությամբ, ներկա լինել վերջինիս տարածքում կատարվող՝ համապատասխան պետության մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումների հետաքննությունների ժամանակ: Իրենք պետք է ապացուցեն իրենց պաշտոնական դիրքը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հարցում ստացած Կողմի տարածքում ներկա գտնվող՝ հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայության աշխատակիցը գործում է միայն որպես խորհրդատու և ոչ մի հանգամանքում ակտիվորեն չի մասնակցում գործի հետաքննությանը և ոչ էլ հանդիպում է հարցաքննվող անձանց հետ կամ մասնակցում հետաքննության հետ կապված որևէ գործողության:
Տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործումը