Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրում է այն մաքսային փաստաթղթերը, փոխադրման փաստաթղթերը, ներկայացված ապացույցների արձանագրային գրառումները կամ դրանց հաստատված պատճենները, որոնք պարունակում են կատարված կամ նախատեսվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ մյուս պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտում:

2. Մյուս Պայմանավորվող կողմին տրամադրվող տեղեկատվությունը սույն Համաձայնագրում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է փոխանցվել ցանկացած էլեկտրոնային միջոցով: Այն պարունակում է պարզաբանումներ, որոնք անհրաժեշտ են այդ տեղեկատվությունը մեկնաբանելու և օգտագործելու համար:

Մաքսային իրավախախտումների հետ կապված տեղեկատվությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։