Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով՝

ա) «մաքսային ծառայություն»՝ Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ Դաշնային մաքսային ծառայություն,

բ) «մաքսային օրենսդրություն»՝ դրույթներ, որոնք սահմանված են օրենսդրությամբ և կանոններով, որոնք վերաբերում են ապրանքների ներմուծմանը, արտահանմանը, տարանցմանը կամ ցանկացած այլ մաքսային ընթացակարգի՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք առնչվում են մաքսային ծառայությունների կողմից հավաքվող մաքսատուրքերին, հարկերին կամ ցանկացած այլ գանձման, թե մաքսային ծառայությունների կողմից իրականացվող արգելքի, սահմանափակման կամ հսկողության միջոցներին,

գ) «մաքսային պահանջ»՝ մաքսատուրքի ցանկացած գումար, որը Պայմանավորվող կողմի տարածքում ենթակա է վճարման անձի (ֆիզիկական կամ իրավաբանական) կողմից, և որը որևէ պատճառով ամբողջությամբ կամ մասամբ չի կարող վերականգնվել,

դ) «մաքսատուրքեր»՝ բոլոր տուրքերը, հարկերը, վճարները կամ ցանկացած այլ գանձումներ, որոնք ներմուծման պահին գանձվում են մաքսային ծառայության կողմից Պայմանավորվող կողմերի տարածքներում՝ մաքսային օրենսդրությունը կիրառելիս,

ե) «մաքսային իրավախախտում»՝ մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ,

զ) «հարցում ներկայացրած Կողմ»՝ օգնության համար հարցում ներկայացրած մաքսային ծառայություն,

է) «հարցում ստացած Կողմ»՝ օգնության համար հարցում ստացած մաքսային ծառայություն,

ը) «թմրամիջոց»՝ ցանկացած բնական կամ արհեստական նյութ, որ թվարկված է «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի միասնական կոնվենցիայի I և II ցանկերում (համապատասխան փոփոխություններով),

թ) «հոգեներգործուն նյութեր»՝ ցանկացած բնական կամ արհեստական նյութ, որ թվարկված է «Հոգեներգործուն նյութերի մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1971 թվականի կոնվենցիայի I, II, III և IV ցանկերում, և

ժ) «պրեկուրսոր»՝ հսկողության ներքո գտնվող քիմիական նյութ, որն օգտագործվում է թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ, որոնք թվարկված են «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1988 թվականի կոնվենցիայի I և II ցանկերում,

ժա) «հատուկ ուշադրություն պահանջող ապրանքներ»՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված նյութեր,

ժբ) «տեղեկատվություն»՝ ցանկացած վերամշակված կամ վերլուծված տվյալ, փաստաթղթային հաշվետվություններ և որևէ ձևաչափով այլ հաղորդագրություններ՝ ներառյալ էլեկտրոնային կամ դրանց նույնական պատճենները,

ժգ) «անձ»՝ ֆիզիկական և իրավաբանական անձ,

ժդ) «անձնական տվյալներ»՝ ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տվյալ:

Համաձայնագրի գործողության ոլորտը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։