Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագիրը կիրառելի է Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներում:
2. Սույն Համաձայնագրի համաձայն՝ փոխադարձ օգնությունը տրամադրվում է հարցում ստացած Կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և մաքսային ծառայության իրավասության և ռեսուրսների շրջանակներում:
3. Պայմանավորվող կողմերը մաքսային օրենսդրությունը կիրառելու և սույն Համաձայնագրի դրույթները իրականացնելու նպատակներով ձգտում են՝
ա) դյուրացնել և արագացնել դեպի իրենց տարածքներ և այդ տարածքներից ուղևորների տեղաշարժը և ապրանքների հոսքը,
բ) համագործակցել և միմյանց աջակցել մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումների կանխման և հետաքննության գործում,
գ) հարցման դեպքում տրամադրել այլ տեղեկատվություն, որը պետք է օգտագործվի մաքսային օրենսդրությունն իրականացնելիս,
դ) համագործակցել նոր մաքսային ընթացակարգերի ուսումնասիրության, մշակման և կիրառման, աշխատակիցների վերապատրաստման և փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում:
Անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների վերահսկողությունը