Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են երկու պետությունների տարածքներում գործող մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և, մասնավորապես, տեղեկատվություն, որը կապված է՝

ա) այն անձանց հետ, որոնք հայտնի է, որ կատարել են մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումներ, կամ կասկածվում է, որ կատարել են այդ իրավախախտումները, կամ էլ ներգրավված են թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեջ,

բ) այն ապրանքների հետ, որոնք հայտնի է կամ կասկածվում է, որ հանդիսանում են մաքսային իրավախախտումների կամ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության առարկա, և

գ) այն փոխադրամիջոցների հետ, որոնք հայտնի է կամ կասկածվում է, որ օգտագործվել են մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումներ կատարելու համար կամ էլ ներգրավված են եղել թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։