Հոդված 4
Հոդված 4
Մաքսային ծառայությունները հարցման դեպքում ձգտում են միմյանց տրամադրել համապատասխան տեղեկատվություն ցանկացած կազմակերպված գործողության մասին՝ նախատեսված կամ կատարված, որը հանդիսանում է կամ կարող է հանդիսանալ Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային օրենսդրության դեմ իրավախախտում, որը կապված է՝
ա) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների փոխադրման հետ,
բ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և միջուկային նյութերի, ինչպես նաև այլ նյութերի փոխադրման հետ, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի և հանրային առողջության համար,
գ) պատմական, մշակութային և հնագիտական արժեք ունեցող արվեստի գործերի փոխադրման հետ,
դ) մաքսատուրքերի և հարկերի բարձր դրույքաչափով հարկման ենթակա ապրանքների փոխադրման հետ,
ե) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից ստացված արտադրանքի փոխադրման հետ,
զ) թղթադրամների, մետաղադրամների և համապատասխան սարքավորումների փոխադրման հետ,
է) հակակրոնական, անպարկեշտ կամ քայքայիչ բնույթի գրականության փոխադրման հետ,
ը) կեղծ և նմանակված կամ կոնտրաֆակտ ապրանքների փոխադրման հետ, որոնք մտավոր սեփականության իրավունքների առարկա են, և
թ) կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների, ինչպես նաև դրանցից ստացված արտադրանքի հետ:
Տեղեկատվության փոխանակումը