Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

1. Հարցման դեպքում հարցում ստացած Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին, իրենց համաձայնությամբ, հարցում ներկայացրած Կողմի իրավական կամ վարչական մարմիններում հանդես գալու համար որպես փորձագետներ կամ վկաներ: Այդ աշխատակիցները ներկայացնում են այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել իրենց պարտականությունների կատարման ընթացքում:

2. Հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայությունը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր պետության տարածքում գտնվելու ընթացքում աշխատակիցների անձնական անվտանգությունը պաշտպանելու համար՝ սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն: Նշված աշխատակիցների փոխադրման և ամենօրյա ծախսերը կատարվում են հարցում ներկայացրած Կողմի մաքսային ծառայության կողմից:

3. Որպես փորձագետ կամ վկա հանդես գալու հարցման մեջ պետք է հստակ նշված լինի, թե որ գործում, վարույթում և ինչ որակավորմամբ է աշխատակիցը հանդես գալու:

4. Մաքսային ծառայության աշխատակիցների՝ որպես փորձագետներ կամ վկաներ հանդես գալու հարցումը ներկայացվում է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության համապատասխան:

Օգնություն տրամադրելու պարտավորությունից բացառությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։