Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում կամ իրենց նախաձեռնությամբ միմյանց տրամադրում են տեղեկատվություն նախատեսված, ընթացիկ կամ ավարտված գործողությունների մասին, որոնք հանդիսանում են կամ ենթադրվում է, որ հանդիսանում են մաքսային իրավախախտում:

2. Այն դեպքերում, երբ կարող է էական վնաս հասցվել Պայմանավորվող կողմերից մեկի պետության տնտեսությանը, հանրային առողջապահությանը, հանրային անվտանգությանը կամ ցանկացած այլ կենսական շահին, մյուս Պայմանավորվող կողմը հնարավորության դեպքում տրամադրում է այդ տեղեկատվությունը իր նախաձեռնությամբ՝ առանց ուշացման:

Օգնության համար հարցումների ձևը և բովանդակությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։