Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Հարցումները, սույն Համաձայնագրի համաձայն, կատարվում են գրավոր: Հարցումները ներառում են կից ներկայացվող փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դրանց կատարման համար: Բացառիկ դեպքերում հարցումները կարող են արվել բանավոր, սակայն անմիջապես պիտի հաստատվեն գրավոր ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ հարցումները պարունակում են՝

ա) հարցում կատարող մաքսային ծառայության անվանումը,

բ) հարցվող միջոցառումները,

գ) հարցման առարկան և պատճառները,

դ) օրենսդրությունը և այլ իրավական ակտերը, որոնք հղում են կատարում հարցման առարկային,

ե) հետաքննության մեջ ներգրավված անձանց վերաբերյալ առավել հստակ և մանրամասն տվյալներ, և

զ) հարցման առարկայի վերաբերյալ համապատասխան փաստերի հակիրճ նկարագրությունը,

է) ցանկացած այլ փաստ, որը կարող է օգնել հարցման կատարմանը:

3. Հարցումները և պատասխանները ներկայացվում են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, անգլերենով:

4. Եթե հարցումը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունների պահանջները, ապա կարող է հարցում կատարվել դրանում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Մաքսային պահանջները հատուցելու հարցում աջակցությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։