Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական շրջանառության հետ կապված տեղեկատվությունը և փաստաթղթերը կարող են փոխանցվել նաև Պայմանավորվող կողմերի այլ պետական և իրավասու մարմինների, որոնց վերապահված է թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական շրջանառության նկատմամբ հսկողությունը՝ համաձայն 15-րդ հոդվածի դրույթների:

2. Այն մաքսային ծառայությունը, որն ստացել է տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ սույն Համաձայնագրի համաձայն, կարող է, կախված նպատակներից և ծավալից, դրանք օգտագործել որպես ապացույցներ վարչական և դատական վարույթներում և հայցային պահանջների ժամանակ:

3. Նշված փաստաթղթերը և տեղեկատվությունը կարող են օգտագործվել դատարանում ապացույցներ ներկայացնելու համար, իսկ դրանց իրավական կարգավիճակը որոշվում է դրանք ստացող մաքսային ծառայության պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Ցանկացած տեղեկատվություն կամ հետախուզական տեղեկություն, որոնք ստացվել են վարչական օգնության շրջանակներում՝ սույն Համաձայնագրի համաձայն, օգտագործվում են միայն սույն Համաձայնագրի նպատակներով և մաքսային ծառայության կողմից՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ տեղեկատվությունը տրամադրած մաքսային ծառայությունը գրավոր հստակ կերպով հաստատել է դրա օգտագործումը այլ նպատակներով կամ օգտագործումը Պայմանավորվող կողմերի այլ պետական մարմինների կողմից: Այնուամենայնիվ, դրանք չպետք է փոխանցվեն երրորդ երկրներ:

Տեղեկատվության գաղտնիությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։