Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Սույն Համաձայնագրում նշված համագործակցությունն ու փոխադարձ օգնությունն իրականացվում են Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից: Նշված ծառայությունները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերում այդ նպատակով փաստաթղթերի վերաբերյալ:

2. Մաքսային ծառայությունները ձգտում են տեղեկատվություն տրամադրել սույն Համաձայնագրի համաձայն՝ իրենց նախաձեռնությամբ կամ ձեռք բերելով այն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմում իրենց համապատասխան մարմիններից:

3. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների ներկայացուցիչները հանդիպում են անհրաժեշտության դեպքում առնվազն տարին մեկ անգամ՝ հաջորդաբար մեկ կամ այլ պետության տարածքում՝ սույն Համաձայնագրի դրույթների իրականացումը վերլուծելու և Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների համագործակցության և փոխադարձ օգնության հետ կապված այլ գործնական հարցեր կարգավորելու նպատակով:

4. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները համատեղ որոշում են սույն Համաձայնագրի գործնական կիրառման մեթոդները:

5. Սույն Համաձայնագրի նպատակներով Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները նշանակում են պաշտոնյաների, որոնք պատասխանատու կլինեն հաղորդակցման համար, և փոխանակում են ցուցակ, որտեղ նշված են այդ պաշտոնյաների անունները, պաշտոնները, հասցեները, հեռախոսի, ֆաքսի համարները, էլեկտրոնային հասցեն կամ նրանց հետ հաղորդակցվելու այլ միջոցները: Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները միմյանց ծանուցում են վերոնշյալ ցանկի ցանկացած փոփոխության մասին:

Վեճերի կարգավորումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։