Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո՝ երեսուներորդ օրը:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը գրավոր չի ծանուցում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին Համաձայնագրի գործողության ավարտից առնվազն երեք ամիս առաջ:

3. Սույն Համաձայնագիրը վերանայելու համար Պայմանավորվող կողմերը հանդիպում են հարցման դեպքում կամ այն ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարի հետո, եթե գրավոր միմյանց չեն ծանուցում, որ վերանայման անհրաժեշտություն չկա:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, լիազորված լինելով համապատասխան Կառավարության կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Աբու Դաբի քաղաքում 2013 թվականի նոյեմբերի 20-ին, երկու բնօրինակով` հայերենով, արաբերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունիսի 14-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։