Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում իրականացնում են հսկողություն՝

ա) ֆիզիկական կամ իրավաբանական այն անձի նկատմամբ, որը հայտնի է կամ կասկածվում է մաքսային օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումներ կատարելու համար կամ ներգրավված է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեջ,

բ) այն ապրանքների նկատմամբ, որոնք հայտնի են կամ կասկածվում են, որ օգտագործվել են մաքսային իրավախախտումներ կատարելու համար կամ օգտագործվել են թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական շրջանառության նպատակներով,

գ) ցանկացած տրանսպորտային միջոցի նկատմամբ, որը հայտնի է կամ կասկածվում է, որ օգտագործվել է մաքսային իրավախախտումներ կատարելու նպատակով կամ օգտագործվել է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների անօրինական փոխադրումների նպատակներով,

դ) փոստային և սուրհանդակային փաթեթների նկատմամբ, որոնք կասկածվում են, որ օգտագործվել են անօրինական նպատակներով:

2. Մաքսային ծառայությունները կարող են թույլատրել, իրենց համապատասխան պետությունների ազգային օրենսդրության համաձայն, փոխադարձ համաձայնությամբ և պայմանավորվածությամբ ու իրենց հսկողության ներքո, անօրինական շրջանառության մեջ ներգրավված ապրանքների՝ իրենց համապատասխան պետության մաքսային տարածքներով ներմուծումը, արտահանումը կամ տարանցումը՝ նշված անօրինական փոխադրումը կանխելու նպատակով: Եթե այդպիսի թույլտվության տրամադրումը հարցում ստացած մաքսային ծառայության իրավասության շրջանակներում չէ, ապա այդ ծառայությունը ձգտում է համագործակցություն սկսել այդպիսի իրավասություն ունեցող ազգային մարմինների հետ կամ գործը փոխանցել այդպիսի մարմնի:

Հատուկ ուշադրություն պահանջող ապրանքների անօրինական շրջանառության դեմ ուղղված գործողությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։