Հոդված 5
Հոդված 5
1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց տրամադրում են ցանկացած տեղեկատվություն կամ համապատասխան փաստաթղթերի պատճեններ, ինչը կարող է օգնել ընթացակարգերի առավել արդյունավետ իրականացմանը, որը կապված է՝
ա) մաքսային արժեքի որոշման հետ,
բ) իրենց մաքսային սակագների համաձայն ապրանքների դասակարգման հետ, և
գ) ապրանքների ծագումը որոշելու հետ:
2. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակված տեղեկատվությունը կզուգակցվի դրա մեկնաբանման և օգտագործման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ: