Հոդված 122. Մաքսային հսկողության գոտիները
Հոդված 122. Մաքսային հսկողության գոտիները
1. Մաքսային հսկողության գոտիները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ։
2. Մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների վայրերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում Կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:
3. Մաքսային հսկողության գոտիները կարող են իրենց բնույթով լինել մշտական, եթե դրանցում մշտապես պահպանվում են ապրանքներ, և ժամանակավոր` բեռնման, բեռնաթափման աշխատանքների համար:
4. Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն (ներառյալ` մուտք գործելը և դուրս գալը) կարող են տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանության վրա։
6. Մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է կոմիտեն:
(122-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)