Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 51. Շինությունների, բաց հրապարակների և այլ տարածքների կահավորանքի և սարքավորումների հետ կապված պահանջները

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 51. Շինությունների, բաց հրապարակների և այլ տարածքների կահավորանքի և սարքավորումների հետ կապված պահանջները

1. Լիազորված տնտեսական օպերատորին պատկանող շինությունները, բաց հրապարակները ունեն մաքսային հսկողության գոտու կարգավիճակ և պետք է բավարարեն սույն օրենքով և Կառավարության սահմանած փակ տեսակի ժամանակավոր պահպանության պահեստներին ու մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները։

2. Թույլատրվում է լիազորված տնտեսական օպերատորների կողմից` մաքսային հսկողության ներքո գտնվող, ինչպես նաև պահպանության հանձնված այլ ապրանքների պահպանումը մեկ շինության տարածքում, պայմանով, որ դրանք կտեղաբաշխվեն առանձին, այնպես, որ մաքսային մարմինները մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները տեսողական զննման միջոցով տարբերակեն այլ ապրանքներից: Լիազորված տնտեսական օպերատորները սույն մասով սահմանված պայմանները ապահովում են պաշտպանիչ ժապավենների, միջնապատերի, համապատասխան ցուցանակների և գրությունների օգտագործման միջոցով։

(51-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։