Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

Հոդված 62. Մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 62. Մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները

1. Կոմիտեն ընդունում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ՝ Միության մաքսային օրենսգրքի համաձայն` կոմիտեի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում:

2. Կոմիտեն սահմանում է ապրանքների առանձին տեսակների դասակարգման առանձնահատկությունները:

3. Կոմիտեն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագրգիռ անձանց` Միության մաքսային օրենսգրքի համաձայն՝ մաքսային մարմինների ընդունած նախնական և այլ որոշումների մասին տեղեկատվությունից ազատ օգտվելու անվճար հնարավորությունը:

(62-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։