Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 23 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 155. Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 155. Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում

1. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստները բաց տեսակի պահեստներ են և պետք է համապատասխանեն բաց պահեստներին օրենքով ներկայացվող պահանջներին։

2. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Ապրանքները ժամանակավոր պահպանության ընդունելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնող անձին տրամադրում է անդորրագիր` կոմիտեի սահմանած ձևով:

3. Մաքսային մարմնի ժամանակավոր պահպանման պահեստում ապրանքների պահպանման համար գանձվում են Պետական տուրքեր՝ սույն օրենքի 14-րդ գլխին համապատասխան։

(155-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն, 14.11.19 ՀՕ-229-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։