Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 28. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 28. Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները

1. Իրավաբանական անձի` մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ հոդվածով։

2. Միության մաքսային օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության գումարի չափը որոշվում է մաքսային ներկայացուցչի և ապահովագրական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:

3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում չեն կարող հաշվառվել պետական մարմինները, համայնքները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք:

4. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը պարունակում է մաքսային ներկայացուցչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը, վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը:

(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։