Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 42 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 240. Կոմիտեում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը, ռեեստրի վարումը և կասեցման դիմումի քննարկումը

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 240. Կոմիտեում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը, ռեեստրի վարումը և կասեցման դիմումի քննարկումը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

1. Կոմիտեն իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրի վարումը:

2. Ռեեստրում ներառման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, ռեեստրի վարման և հրապարակման կարգը սահմանում է կոմիտեն:

3. Քննարկելով կասեցման դիմումը` կոմիտեն յոթնօրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում:

Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում վերոհիշյալ յոթնօրյա ժամկետում կոմիտեն մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է ռեեստրում և այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն և դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն՝ ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգել կոմիտեն:

Կասեցման կամ ժամանակահատվածի երկարաձգման դիմումները մերժելու դեպքում կոմիտեն այդ մասին հայտատուին տեղեկացնում է հիմնավորված և գրավոր, որը կարող է բողոքարկվել դատական կարգով:

4. Կոմիտեն կասեցման դիմումին ընթացք տալու, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում գրանցում կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկվելու գործընթացը կասեցնում է, եթե իրավատիրոջ գործողության իրավաչափությունը հաստատելու կամ իրավատիրոջ իրավունքները չեղյալ կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ առկա է դատական վեճ:

(240-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։