Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 18 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

Հոդված 119. Բռնագանձման նպատակով մաքսատուրքի, հարկերի պարտավորության, ինչպես նաև տույժերի, տոկոսների վճարման հետ կապված պարտավորության անհուսալի ճանաչումը և դուրսգրումը

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 119. Բռնագանձման նպատակով մաքսատուրքի, հարկերի պարտավորության, ինչպես նաև տույժերի, տոկոսների վճարման հետ կապված պարտավորության անհուսալի ճանաչումը և դուրսգրումը

1. Մաքսատուրքի, հարկերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների պարտավորությունը ճանաչվում է անհուսալի՝

1) մաքսատուրք, հարկեր վճարող կազմակերպության լուծարման, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ սնանկության դեպքում պարտավորության այն չափով, որն օրենքով նախատեսված բռնագանձման բոլոր միջոցների իրականացումից հետո մնացել է չմարված.

2) ֆիզիկական անձի մահվան դեպքում.

3) դատական ակտով։

2. Մաքսատուրքի, հարկերի վճարման համապարտ պարտավորություն ունեցող անձանցից որևէ մեկի պարտքի բռնագանձման անհուսալի ճանաչելը չի հանգեցնում համապարտ պարտավորություն ունեցող այլ անձանց պարտքի անհուսալի ճանաչմանը և դուրսգրմանը։

3. Բռնագանձման նպատակով անհուսալի ճանաչված՝ մաքսատուրքի, հարկերի, ինչպես նաև տույժերի վճարման պարտավորության դուրսգրման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը հաստատում է կոմիտեն։

(119-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն, 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։