ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 32 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 198. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները
Հոդված 198. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 252-րդ և 253-րդ հոդվածների համաձայն։
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացնում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման համար թույլտվություն ստացած անձը։