ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 47 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 258. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 258. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ օրենքի 259-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթների:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգիրքը, բացառությամբ սույն օրենքի 259-րդ հոդվածով սահմանված դրույթների: