Հոդված 104.2. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկումը կազմակերպելու կարգը
Հոդված 104.2. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկումը կազմակերպելու կարգը
1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, և դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ դրա ստացման ժամկետը սպառվել է:
Oրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17.00-ն:
2. Ընդդիմադիր խմբակցությունն արտահերթ չի կարող համարել`
ա) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը.
բ) օրենքների նախագծերի երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումները.
գ) Ազգային ժողովի կողմից նշանակված պաշտոններում ընտրությունների, նշանակումների, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:
3. Ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերն ընդգրկվում են հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի օրակարգում և քննարկվում են այդ նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերի օրակարգում կարող է ընդգրկվել և քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:
Մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում նրանց կողմից արտահերթ համարված հարցերի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերը տրամադրելու հաջորդականությունը Ազգային ժողովի նույն գումարման ընթացքում որոշվում է ըստ նրանց անդամների թվաքանակի` մեծաթվից փոքրաթիվ:
5. Եթե Ազգային ժողովը հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում չի ընդունում, ապա ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը քննարկվում է Ազգային ժողովի մեկ նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ.
ա) զեկուցումների և եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև 7-ական րոպե.
բ) հարցերի և դրանց պատասխանների համար հատկացվում է մինչև մեկական րոպե.
գ) հարցերի և դրանց պատասխանների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 20 րոպեն.
դ) ելույթների, այդ թվում` արտահերթ և խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթների համար հատկացվում է մինչև 3-ական րոպե.
ե) ելույթների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն.
զ) հարցի քննարկման ժամանակ ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ:
(104.2 -րդ հոդվածը լրաց. 23.10.08 ՀՕ-182-Ն)