Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 68. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունների ընդունումն առաջին ընթերցմամբ

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 68. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունների ընդունումն առաջին ընթերցմամբ

Եթե երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագիծը համալրվել է հոդվածով կամ օրենքի նախագծերի փաթեթը՝ օրենքի նախագծով, կամ նախագծից հանվել է հոդված, կամ նախագծերի փաթեթից՝ նախագիծ կամ համաձայն գլխադասային հանձնաժողովի եզրակացության ամբողջությամբ փոփոխվել է առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի, օրենքի նախագծի բովանդակությունը, ապա երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսվում է համալրված կամ ամբողջությամբ փոփոխված հոդվածը կամ օրենքի նախագիծը սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո:

(68-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։