Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 57. Հարցեր տալու կարգը

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 57. Հարցեր տալու կարգը

1. Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

2. Էլեկտրոնային համակարգով հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին։

3. Հարցերը տրվում են խոսափողից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

3.1. Հարցեր տալու ընթացքում արտահերթ հարց տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը և նիստը վարողը:

4. Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:

5. Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ:

6. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

7. Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին կետով նախատեսված դեպքի:

(57-րդ հոդվածը լրաց. 12.04.11 ՀՕ-70-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։