Հոդված 103.1. Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը և քննարկումը
Հոդված 103.1. Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը և քննարկումը
1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն դնում է շրջանառության մեջ և մեկամսյա ժամկետում ընդգրկում Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
3. Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝
1) մինչև 1 ժամ տևողությամբ զեկուցմամբ հանդես է գալիս Գլխավոր դատախազը.
2) հարակից զեկուցումներ չեն լինում.
3) հաղորդման քննարկումն ավարտվում է Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
(103.1-ին հոդվածը լրաց. 11.03.14 ՀՕ-3-Ն)