Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

ա) պատգամավորի նախաձեռնությամբ հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

բ) 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը, այդ թվում` Բյուջետային գրասենյակի աջակցությամբ պատրաստված, և գրավոր պատասխանել նրան.

գ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

2. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

3. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության դռնբաց նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

4. Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին առնվազն երեք օր առաջ տեղեկացնում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են խմբակցության, պատգամավորական խմբի կամ պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել դիմողին` քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հանդիպելու համար:

6. Պատգամավորը կարող է ունենալ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված գործունեության այլ երաշխիքներ:

7. Պատգամավորի գործունեության երաշխիքները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 25.03.15 ՀՕ-17-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։