Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 9.1

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 9.1.

Պատգամավորի գործունեության սահմանափակումները

1. Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը (աշխատանքը):

3. Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

4. Պատգամավորին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց պատգամավոր չհամարվող անձը կարող էր հավակնել:

5. Պատգամավորական լիազորությունների իրականացումից բացի, գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ օրենքով չարգելված այլ աշխատանք կատարելը հիմք չէ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելը սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հարգելի համարելու համար:

(9.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։