Հոդված 16
Հոդված 16
1. Պաշտպանության միջոցների իրականացման մասին հարցումը պետք է պարունակի.
ա) հայցող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները.
բ) քրեական գործի մասին տեղեկություններ, որի առնչությամբ պաշտպանվող անձի նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել պաշտպանության միջոցներ՝
քրեական գործի հարուցման համար հիմք եղած արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը.
հայցող Կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը ճանաչվում է որպես հանցագործություն.
տեղեկություններ հանցագործություն կատարած անձի կամ որևէ այլ անձի մասին, որից իրական վտանգ է սպառնում. ազգանուն, անուն, հայրանուն (փոփոխություններով), քաղաքացիություն, բնակության կամ գտնվելու վայր, դատվածություն, հաստատված կամ հնարավոր քրեական կապեր, արտաքինի նկարագրություն, լուսանկարներ, դակտիլային քարտեր և նրա անձի վերաբերյալ այլ տեղեկություններ (ըստ հնարավորության).
քրեական դատավարության մասնակիցների վկայությունների բովանդակությունը, որոնց հետ կապված` ընդունվել է պաշտպանության միջոցների իրականացման մասին որոշում.
գ) պաշտպանվող անձի մասին տեղեկություններ՝
ազգանուն, անուն, հայրանուն (փոփոխություններով), քաղաքացիություն, բնակության կամ ապրելու վայր, համապատասխան գործով քրեական դատավարության մասնակցի դատավարական կարգավիճակ (սույն կետի «բ» ենթակետ) կամ այլ անձի կարգավիճակ, որի նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման, դատվածության, արտաքին տեսքի նկարագրության, լուսանկարների վերաբերյալ հարցում է կատարվում.
դ) պաշտպանության միջոցների իրականացման անհրաժեշտության հիմնավորումը, վտանգի բնույթը.
ե) հայցվող պաշտպանության միջոցների ցանկը.
զ) պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված նյութական ծախսերի հատուցման ծավալի և կարգի մասին տեղեկություններ.
է) պաշտպանության միջոցների կիրառման հարցերով հաղորդակցման իրականացման համար լիազորված պաշտոնական անձի մասին տվյալներ, նրա հետ կապի կարգը և միջոցները:
2. Հայցող Կողմի իրավասու մարմինը հարցման մեջ կարող է նշել հարցման կատարման համար, իր կարծիքով, նշանակություն ունեցող այլ տեղեկություններ:
3. Պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցմանը պետք է կցվեն.
ա) պաշտպանվող անձի կամ նրա օրինական ներկայացուցիչների՝ պաշտպանության միջոցների կիրառման գրավոր համաձայնությունը.
բ) ձերբակալման ձևով խափանման միջոցի կիրառման մասին որոշման, դատավճռի (դրա` օրինական ուժի մեջ մտնելու մասին, պատժի ժամկետի հաշվառման մասին նշումով) պատճենը, եթե պաշտպանվող անձը մեղադրյալ է կամ դատապարտյալ.
գ) հայցող Կողմի օրենսդրության համապատասխան կայացված` պաշտպանվող անձի նկատմամբ պաշտպանության միջոցի իրականացման մասին պատճառաբանված որոշման պատճենը:
4. Պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցումը պետք է ստորագրված լինի իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և կնքված լինի այդ մարմնի դրոշմակնիքով: