Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Պաշտպանվող անձանց նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել հետևյալ պաշտպանության միջոցներից մեկը կամ մի քանիսը.

ա) հայցվող Կողմի տարածքի անվտանգ վայրում պաշտպանվող անձի ժամանակավոր բնակեցում.

բ) պաշտպանվող անձի բնակեցում հայցվող Կողմի տարածքում.

գ) պաշտպանվող անձի փաստաթղթերի փոխարինում.

դ) պաշտպանվող անձի արտաքին տեսքի փոփոխում.

ե) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության, կապի և տեղեկացման հատուկ միջոցների տրամադրում.

զ) անձնական պաշտպանություն, բնակարանի և գույքի պաշտպանություն.

է) պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովում.

ը) աշխատանքի (ծառայության) կամ ուսման վայրի փոփոխություն.

թ) կալանքի տակ պահվող կամ պատիժը կրելու վայրերում գտնվող պաշտպանվող անձի նկատմամբ լրացուցիչ պաշտպանության միջոցների կիրառում, այդ թվում՝ կալանքի տակ պահման կամ պատիժը կրելու մի վայրից մյուսի տեղափոխում:

2. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են իրականացնել նաև սույն Համաձայնագրով չնախատեսված պաշտպանության այլ միջոցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։