Հոդված 21
Հոդված 21
Հայցող Կողմի իրավասու մարմինը՝
ա) հայցվող Կողմի իրավասու մարմնին անհապաղ հաղորդում է վտանգների, պաշտպանվող անձի նկատմամբ պատրաստվող կամ կատարված հակաիրավական գործողությունների մասին.
բ) հայցվող կողմի իրավասու մարմնին ուղարկում է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված` լրացուցիչ կամ այլ պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ հարցում.
գ) անհրաժեշտության դեպքում տրամադրում է պաշտպանության միջոցների իրականացման համար սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված միջոցներ.
դ) ժամանակին հայցվող Կողմի իրավասու մարմնին տեղեկացնում է այն քրեական գործով դատավարական որոշումների ընդունման մասին, որի հետ կապված` իրականացվում է պաշտպանություն.
ե) հայցվող Կողմի իրավասու մարմնին անհապաղ հաղորդում է պաշտպանության միջոցների կիրառումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: