Հոդված 34
Հոդված 34
Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է այն չստորագրած` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միանալու համար, ինչպես նաև այն պետությունների համար, որոնք Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցներ չեն, այդ մասին ավանդապահին համապատասխան փաստաթուղթ փոխանցելու միջոցով:
Անկախ Պետությունների Համագործակցության` միացած մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միացման մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության՝ սույն Համաձայնագրին միանալու մասին ծանուցումն ավանդապահի ստանալու դեպքում ավանդապահը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Կողմերին: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո, եթե այդ ժամանակահատվածի ընթացքում Կողմերից ոչ մեկը չի հայտնում այդպիսի միանալու դեմ իր առարկությունների մասին:
Կատարված է Մինսկ քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 28-ին, ռուսերեն, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի իր վավերացրած պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
(ԱԳՆ նոտա առ 2012 թվականի մայիսի 18-ի հմ. 5/11-1056/03/12)
«Բացառությամբ Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերության:
Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքի օկուպացիայի հետ կապված` Համաձայնագրի դրույթները չեն կիրառվելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում մինչև Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված բոլոր տարածքների ազատագրումը և ագրեսիայի հետևանքների լիակատար վերացումը»:
Հայաստանի Հանրապետության առարկություն
«Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիր վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» Հանաձայնագրի վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքին ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 9-ին